+374 / 093 78-78-33
Tel / Viber / WhatsAPP
Ծաղիկների Էքսպրես առաքում 7/24
Զամբյուղ: 0 ապրանք
Ձեր զամբյուղը դատարկ է, անցնել գնումների!
Պատվիրել Ջնջել

Փոխարինման կանոններ

Ծաղիկներ

  • Կախված սեզոնից և մատակարարումից, ծաղիկների առանձին տեսականիի առկայությունը որոշ  կարող է շատ սահմանափակ լինել: Բացի այդ, ծաղիկները առանձին գույներով կարող են բացակայել և լինել անհասանելի առաքման օրը: Այսպիսով, նույնատիպ ծաղկեփնջերի առաքումը նշված օրը կարող է  չափազանց դժվար լինել` օբյեկտիվ պատճառներով: Այս դեպքում մեր ղեկավարները կկապվեն Ձեզ հետ քննարկելու` փոխարինման հնարավոր տարբերակներ:
  • Բայց, եթե առաքման պատճառը լինի ինչ որ նշանակալի իրադարձություն` նախատեսված  հստակ ամսաթիվ (հարսանիք, տարեդարձ և այլն) ձեզ հետ կապված հնարավոր չի լինի մի շարք օբյեկտիվ պատճառներով`  շատ ուշ գիշերը, տեխնիկական պատճառներ, ձեր հեռախոսը հասանելի չէ, չեք պատասխանում  էլեկտրոնային հասցեին, որպեսզի Ձեր պատվերը կատարող ֆլորիստը ժամանակ չկորցնի կհավաքի նմանատիպ ծազկեփունջ` ձեր կողմից ընտրված տարբերակին  հավասար կամ ավելի բարձր գնով:
  • Ջանք չեն խնայի ընտրված ծաղկեփնջի ձևի, չափի և ընդհանուր գունային գամմայի պահպանման համար, բայց այստեղ էլ կան բացառություններ:
  • Փոխարինման հնարավորությունը վերաբերվում է ծաղկեփնջերի փաթեթավորմանը, զամբյուղներին և որոշ դեկորատիվ տարրերին, որոնք  վերը նշված պատճառներով չեն  կարող լինել  նույնը տարբեր շրջաններում: Ֆլորիստը ջանք չի խնայի, որպեսզի կոմպոզիցիայի արտաքին տեսքը առավել նման լինի կայքում դրված կոմպոզիցիային,  օրգանական և ներկայանալի տեսք ունենա:

 

Մրգային Զամբյուղներ

  • Մրգային զամբյուղների պարունակությունը կարող է փոխվել: Դա պայմանավորված է տարբեր շրջաններում այս կամ այն մրգերի սահմանափակ առկայությունից` մի շարք պատճառներով: Բացի այդ,                       միշտ չէ, որ առաջարկվող խանութներում ապրանքների որակը կարող է համապատասխանել պահանջների չափանիշներին: Ուստի պետք է հաշվի առնել, որ կայքում գտնվող լուսանկարները համարվում են օրինակներ պատվերի համար, այլ ոչ թե նմուշ, ուստի մրգերի տեսականին կարող է տարբեր լինել:
  • Նրա պարունակությունը ընտրվում է որոշակի գնային սահմաններում: Կազմակերպության մասնագետները ջանք չեն խնայի պատվերը առավել ներկայանալի դարձնելու համար: Ֆլորիստը երաշխավորում է, որ մրգերի փոփոխումը չի փոխում որակը, քանի որ փոփոխումը կլինի համարժեք:
  • Այնուամենայնիվ աշխատելով պատվերի վրա, ֆլորիստների անձնակազմը  միշտ հիշում է, որ առաջնային պարտականությունն է ապահովել պատվիրատուին առաքված ապրանքի որակը և ամբողջականությունը:

 

Պատվերի փոփոխման և վերացման  կարգը

  • Եթե որևէ պատճառով հրաժարվում եք ձեր պատվերից կամ  փոխում եք այն, խնդրում ենք տեղեկացնել մեզ որքան հնարավոր է շուտ: Մենք անհապաղ ընդունում ենք չեղարկման խնդրանքը կամ պատվերի փոփոխումը, պայմանով, որ հայտը ներկայացնել մինչ ապրանքի  ուղարկելը  կամ դրա ուղարկման նախապատրաստումը: Ցանկալի է փոփոխությունների մասին տեղեկացնել 48 ժամվա ընթացքում` նախատեսված առաքման ժամից  առաջ:
  • Պատվերը չի կարող չեղյալ համարվել, եթե ֆլորիստները արդեն հավաքել են ծաղկեփունջը և այն պատրաստ է առաքման: Այլ դեպքերում, պահվում է պատվերի գնի 15%-ը, մնացած գումարը վերադարձվում է հաճախորդին: Եթե առաքումը չի իրականանում  պայմանավորված` հաճախորդի գոյություն չունեցող կամ թերի հասցեով, պատվերի արժեքը պահվում է և վերադարձ չի իրականացվում, քանի որ ծաղիկները համարվում են արագ փչացող ապրանքներ:
  • Եթե ​​նախատեսված ֆլորիստը չի կարող իրականացնել ձեր պատվերը պայմանավորված` առաքման սխալ հասցեով, մենք անմիջապես կտեղեկացնենք Ձեզ խնդրի մասին: Որոշ դեպքերում, դուք հնարավորություն կունենանք պատվերը հասցեափոխեք այլ ստացողին, ով ապրում է մեր սպասարկման տարածքում (պատվերի չեղարկման տոկոսը դուրս կգա պատվերի ընդհանուր արժեքից): Մենք սպասում ենք Ձեր պատասխանին երկու շաբաթվա ընթացքում, այն բանից հետո, երբ  ձեր նշած հասցեում ծաղիկների առաքման անհնարինության մասին տեղեկացնում ենք: Եթե այս ժամանակահատվածում չստանանք ձեր պատասխանը, պատվերը կդադարեցնենք:
  • Այն դեպքում, երբ դուք ընտրեք արտընկա պատվերի ձևը որոշակի  քաղաքի, բայց նշեք միայն փաստացի հասցեն, որը գտնվում է քաղաքի տարածքից դուրս, այն պայմանով, որ առաքում այդ հասցեով  մենք չենք կարող իրականացնել, քանի որ համարվում  են պատվերներում նշված սխալ առաքման վայրը:
  • Եթե մենք կարող ենք իրականացնել առաքումը և այդ բնակավայրի առաքման ծախսերը տարբերվում է ձեր նշած քաղաքի առաքման արժեքից, այն կկատարվի փոխադարձ հաշվարկները ճշտելուց հետո: Եթե առաքումը բնակավայրում, որտեղ փաստացի պետք կատարվեր առաքումը, ավելի թանկ է քան ձեր ընտրած քաղաքը, ձեզ կուղարկվի վճարման հղում և պատվերը կընդունվի անմիջապես վճարման ընդունումից հետո: Եթե դա ավելի քիչ է, առաքման ծախսերի տարբերության 10%-ը կվերադարձվի: